«Bloomberg» -ը փակագծեր է բացել Ուկրաինա թուրքական անօդաչուների մատակարարման վերաբերյալ

«Bloomberg» -ը փակագծեր է բացել Ուկրաինա թուրքական անօդաչուների մատակարարման վերաբերյալ

Ուկրաինան Թուրքիայից շատ ավելի «Bayraktar TB2» է ձեռք բերել, քան հաղորդվում էր։ Այս մասին հաղորդում է «Բլումբերգը»՝ հղում անելով Անկարայի միջկառավարական աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Թուրքիան Կիևին հրթիռների ու կառավարման կայանների հետ մեկտեղ վաճառել է «բազմաթիվ» անօդաչուներ։ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները պաշտոնապես մեկնաբանություններից հրաժարվել են։

«Bloomberg»-ի զրուցակիցը հայտնել է Անկարայի ու Կիևի՝ հրթիռաշինական համատեղ ծրագրերի մասին։