Անհապաղ դադարեցնել ապօրինի հետապնդումը Ավետիք Իշխանյանի նկատմամբ. հայտարարություն

Անհապաղ դադարեցնել ապօրինի հետապնդումը Ավետիք Իշխանյանի նկատմամբ. հայտարարություն

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու գործողությունը, գնահատում ենք նման վերաբերմունքը որպես իրավապաշտպան գործունեության սահմանափակման քայլ և մարդու իրավունքների, իրավապաշտպան գործունեության երաշխավորման՝ պետության վերցրած պարտականությոնների կոպիտ խախտում։ 

Այս լարված իրավիճակում իշխանությունները հասարակական կարգի և կայունության ապահովմանն ուղղված գործողություններում պետք է առավել ևս գործեն իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա։  

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի հետապնդումը Ա․ Իշխանյանի նկատմամբ և ազատ արձակել։  

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ