Վանաձորում ոստիկանությունը շատ թույլ է աշխատում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Վանաձորում ոստիկանությունը շատ թույլ է աշխատում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Վանաձորում ոստիկանությունը շատ անելիք ունի»: Այս մասին այսօր «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, երբ ներկայացրինք, որ քաղաքացիները մեր հարցումի ժամանակ նշել էին, թե ոստիկանությունն այստեղ լավ չի աշխատում:

«Կիսում եմ կարծիքները, որ Վանաձորում ոստիկանությունը թույլ է»,-նշեց Մարուքյանը:

Մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ թույլ չեն տվել քրեակատարողական հիմնարկում տեսակցել Արսեն Բաբայանին, պատասխանեց. «Օրենքով պատգամավորները անարգելք մուտք ունեին քրեակատարողական հիմնարկ, երեկ մեր պատգամավորները չեն կարողացել տեսակցել Արսեն Բաբայանին, քանի որ  քննիչի կողմից տեսակցությունների վրա արգելանք է դրվել: Կարծում եմ՝ պատգամավորների դեպքում արգելանք չպետք է լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում: