Երկաթուղու վերականգնման ծրագրի ղեկավար է նշանակվել Արտաշես Թումանյանը

Երկաթուղու վերականգնման ծրագրի ղեկավար է նշանակվել Արտաշես Թումանյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ - Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Աշխատանքային խմբի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանն է:

Վերջինս եռամսյա պարբերականությամբ վարչապետին պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ: Նշենք նաև, որ Արտաշես Թումանյանը հունվարի 14-17-ը ներառյալ գործուղվել է Մեղրի: