Չեն կատարել արտահանձնման հետ կապված խնդրանքը 

Չեն կատարել արտահանձնման հետ կապված խնդրանքը 

Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ հիմա չեն կատարել Թուրքիայի կողմից ներկայացված անձնանց արտահանձնման խնդրանքները։ Անկարան ակնկալում է, որ կարտահանձնվեն այն անձինք, որոնց հետ կապված հայց է ներկայացվել, իսկ եթե ոչ, ապա այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը կարող է կասեցվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

Նշենք, որ այս երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էին ներկայացրել՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Թուրքիան համաձայնել էր չխոչընդոտել, մի քանի նախապայմաններ առաջադրելով, սակայն կարծես թե այդ պայմաններից մեկը չի կատարվում։