Այս կործանարար ճանապարհի դեմն առնել հնարավոր է, եթե դա անենք

Այս կործանարար ճանապարհի դեմն առնել հնարավոր է, եթե դա անենք

Այս իշխանություններն իրենց քայլերով, պահվածքով, իրավիճակը դարձնում են անանցանելի:Անցանելի դառնալու համար պետք է փոխենք մեր տեսակը։ Իշխանությունների որդեգրած խաղի կանոններն ամեն ինչ անում են մեր թշնամիներին չգրգռեն ու կարողանան միասին լեզու գտնել։ Իսկ դա պետք է կատարվի մի ճանապարհով՝ մեր ինքնությունից հրաժարվելու ճանապարհով: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այս կործանարար, ինքնաոչնչացման ճանապարհի դեմն առնել հնարավոր է համահայկական լուրջ ճակատ ձևավորելով։ Այդ ճակատը ձևավորված չէ։ Կձևավորվի, երբ այս ընկալումը շատերի մոտ ձևավորվի։ Այո, ընդդիմությանը կարելի է  շատ հարցերում մեղադրել, որ մինչև  հիմա չի հաջողվել հեռացնել այս իշխանություններին։ Այս իշխանությունը մեկ փաստարկով այդ քննադատությունների դեմն առնում է՝ ասում է, որ 2021 թվականին  մեզ ժողովուրդն ընտրել է, ունենք մանդատ, որը մեզ տալիս է լեգիտիմ իրավունք իրականացնելու այս ամեն ինչը»,- ասել է Արմեն Ռուստամյանը։