Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները վերսկսել են հեռարձակումը

Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները վերսկսել են հեռարձակումը

Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները գործադուլից 3 ժամ անց վերսկսել են աշխատանքը, հայտնում է Sputnik Գրուզիան։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը՝ որպես աջակցություն Batumelebi-Netgazeti հրատարակչական խմբի հիմնադիր Մզիա Ամագլոբելիին:

Լրագրողը մեղադրվում է հունվարի 11-ին Բաթումիում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ:

Քննության տվյալներով՝ Ամագլոբելին հարվածել է Բաթումի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեին, ինչից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Լրագրողն իր հերթին պնդում է, որ «պատահաբար դիպել է ոստիկանին՝ փորձելով ազատել ձեռքը, որը ուժեղ սեղմել էին»։ Նրան 4-7 տարվա ազատազրկում է սպառնում։