Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունվարի 17-ին որոշմամբ, Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից:

Քաղաքապետի որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Ներսեսյանի դիմումը՝

1.Սերգեյ Բորիսի Ներսեսյանին՝ 2022 թվականի հունվարի 17-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:

2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 14-ը»։