Ադրբեջանը կընդլայնի Ռուսաստանի հետ գազային գործարքները

Ադրբեջանը կընդլայնի Ռուսաստանի հետ գազային գործարքները

Ադրբեջանը կընդլայնի Ռուսաստանի հետ գազային գործարքները։ Այս մասին հայտարարել է ադրբեջանական SOCAR ընկերության մարկետինգի եւ ներդրումային հարցերով փոխնախագահ Վիտալի Բեգլարբեկովը։

Նա մասնավորապես ասել է, որ Ադրբեջանը ներկայումս գազ չի ներկրում Ռուսաստանից, սակայն մասնակցում է հարեւան երկրների հետ գազի փոխանակման եւ վճարումային գործարքներին այդ թվում նաեւ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ։

Այս համատեքստում, ըստ ադրբեջանական պետական նավթային ընկերության փոխնախագահի հայտարարության, ադրբեջանական կողմը մտադիր է շարունակել աշխատել եւ ընդլայնել գազային գործարքները հարեւան բոլոր երկրների հետ, որոնց ունեն գազի արդյունահանում, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի։