Սահակ Սարգսյանը դեսպան է նշանակվել

Սահակ Սարգսյանը դեսպան է նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանին, համատեղության կարգով, նշանակել Ջիբութիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)»