Նորակոչիկներին մահվան «բերան» չեն ուղարկի․ ի՞նչ է ասել Շոյգուն

Նորակոչիկներին մահվան «բերան» չեն ուղարկի․ ի՞նչ է ասել Շոյգուն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ժամկետային զինծառայողները չեն մասնակցի «հատուկ ռազմական գործողությանը»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «2024 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչելու և զորակոչով զինվորական ծառայություն անցնող քաղաքացիներին զինվորական ծառայությունից ազատելու մասին»։ 
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ ռուսական բանակ կզորակոչվի 150 հազար ռուսաստանցի։