Չկա մեխանիզմ, որով գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը կարող է ազատվել իր պաշտոնից. Վարդևանյան

Չկա մեխանիզմ, որով գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը կարող է ազատվել իր պաշտոնից. Վարդևանյան

Եթե զինվորականներն ասում են, որ հրաժարականի կարիք կա, ուրեմն անվտանգության խնդիր կա։ Դրան էլ կանխատեսելիորեն հաջորդում է այն, որ վարչապետն առաջարկում է ազատել Օնիկ Գասպարյանին՝ իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հերթական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վերջին մի քանի օրվա մեջ իրավաբաններով, փաստաբաններով մեղմ ասած «խճճած» իրավիճակի մեջ ենք հայտնվել, բայց այսօր ունենք արդեն հստակություններ։ Չկա մեխանիզմ, որ ԳՇ պետը, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը կարող է ազատվել իր պաշտոնից։ Նա նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնավարելու է 5 տարով։ Սահմանադրությունն ասում է՝ ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում է ԳՇ պետին, բայց սահմանադրությունը չի ասում, որ վարչապետը կարող է առաջարկել, որ նախագահն ազատի ԳՇ պետին, չկա նման կարգավորում»,- ասաց Վարդևանյանը։
Նա պնդեց, որ Սահմանադրության 155-րդ հոդվածով է երաշխավորվում Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը։ Փաստաբանը նաեւ հորդորեց Օնիկ Գասպարյանին, որպեսզի նա ևս ֆիքսի այս հանգամանքը՝ կա Սահմանադրական դատարանի որոշում, որը երաշխավորում է ԳՇ պետի պաշտոնավարումը։