Հալեպի օդանավակայանը կվերագործարկվի

Սիրիական Հալեպի միջազգային օդանավակայանը պատրաստ է վերագործարկման։ Այն կվերսկսի իր աշխատանքը մարտի 18-ին։ այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը, վկայակոչելով այդ երկրի՝ Քաղաքացիական ավիացիայի վարչության փոխանցած տեղեկատվությունը։ Օդանավակայանը վերագործարկվում է մի շարք տեխնիկական եւ վարչական փոփոխություններից հետո։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի ութին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին ավիաթռիչքը իրականացվել է հունվարի յոթին։ Առաջին կոմերցիոն թռիչքը Սիրիա է ժամանել Դոհայից՝ Դամասկոսի օդանավակայան։
Կարծիքներ