Խոսք էիք տվել հեռացնել, բայց չեք արել
2021 թվականից մինչև այսօր դուք ինչո՞վ եք զբաղվել։ Հիշում եմ, որ դուք եկել եք սեփական օրակարգով ու ձեր խոստումը մեզ հեռացնելն էր, հիմա մինչև 2026 թվականն աշխատավարձ եք ստանալու՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Կողքից քննադատելը հեշտ է, բայց որևէ բան անելը՝ դժվար։Ես համաձայն չեմ տեսակետի հետ, որ դուք վերադառնում եք կառուցողական դաշտ, դուք չեք կողմնորոշվում՝ փողոցո՞ւմ ձեր գործունեությունը ծավալեք, թե՞ Ազգային ժողովում, դուք մնացել եք մեջտեղը ու աշխատանքի գալիս եք կոմպլեքսավորված»,- ասել է նա:
Կարծիքներ