Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվա՞ է ժամանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ կապված Gulfstream մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում։ Այս մասին պնդում են ամերիկյան և ռուսական ԶԼՄ-ները:
Ուիթքոֆի՝ Ռուսաստան ժամանելու մասին տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեղեկություն չունի Ուիթքոֆի Ռուսաստան «ժամանելու» մասին։
«Ոչ, տեղեկություն չկա։ Եվ մենք որևէ շփում չենք ծրագրում»,- ճեպազրույցում ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։
Փետրվարի 9-ին Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պեսկովը ոչ հաստատել, ոչ հերքել է այդ տեղեկությունը, սակայն ավելի վաղ ասել է, որ Թրամփի թիմի՝ Սպիտակ տուն գալով, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև «բազմաթիվ տարբեր շփումներ» են առաջացել։
Կարծիքներ