Հայ օպերատորը տարվել էր իտալուհիներով

Հայ օպերատորը տարվել էր իտալուհիներով

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում խմբի վերջին տուրի շրջանակում կայանալիք Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ Պալերմոյում մամուլի ասուլիսով է հանդես եկել և պատասխանել  լրագրողների հարցերին։

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսի ժամանակ  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի օպերատորը տարվել իտալուհի աղջիկներով։ ՀՖՖ-ի օպերատորը անընդհատ կադրում էր պահում իտալուհի աղջիկներին, ովքեր գտնվում էին մամուլի ասուլիսների սենյակում: