Փաշինյանի ստատուսի տակ ամենաշատ «լայք ստացած» գրառումը

Փաշինյանի ստատուսի տակ ամենաշատ «լայք ստացած» գրառումը
Ամեն օր նույնը․
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը կամ թոշակը կամ նպաստը բարձրացել է:

Տժվժիկի պատմության նման, բայց ոնց որ թե վերջը մոտենում է, ստատուսի տակ արված գրառումներն են հուշում․

-Ներսես-ախպար, ինչպե՞ս ես, լա՞վ ես։ Հիշո՞ւմ ես այն թոքը, այն համեղ տժվժիկը…

-Ահա ա՛ռ քո թոքը և ձա՛յնդ կտրե,- ասաց զայրացած Ներսես-ախպարը և աբբայի տակ թաքցրած թոքը դուրս հանելով, այնպես շրմփացրեց Նիկողոս-աղայի քթին, բերանին, որ վերջինս ապուշ դարձավ, տեղն ու տեղը մնաց՝ երեսը, գլխի թանկագին շալը, վիզը արյունով ներկված։

Հիմա ի՞նչ եք ամեն օր թոշակի, աշխատավարձի բարձրացումից խոսում։ Ինչու՞ մի անգամ չեք արձագանքում հասարակական այն աղմուկին, երբ խոսում են պաշտոնյաների պարգևավճարների մասին, որոնք կազնում են միլիոններ․․․  Չեմ ուզում որևէ մեկի անունը նշել, որովհետև դա համատարած երևույթ է՝ մի քանի ամսում՝ 10 միլիոն, քսան միլիոն, աշխատավարձերի բարձրացումն էլ  չասած։ Օգտատերերեից մեկը գրում է, որ

Gohar Alexanyan Առաջնորդը նա է, ով իր բաժինը վերջում է վերցնում))) ։

Առաջինը ու ամենաշատ բաժինը դուք վերցրիք՝ ձեր իշխանությամբ, բայց չեք մոռանում այն մի քանի հազար դրամը, որ տվիք թոշակառուին։

Կարդու՞մ եք ձեր ստատուսի տակ ցավից ոռնացող մարդկանց, մեկը  ներկայացնեմ, որը «հարյուրավոր  լայքեր է ստացել», գրառումների մեջ ամենաշատը․

 Eric Sargsyan Ոմանցը 2000 դրամով, ոմանցը 10 միլիոն: Վիճակագրությունը տենց բանա: Երբ մեկը ուտում է միայն կաղամբ, իսկ մյուսը միայն մսե խորտիկներ, միջին վիճակագրականով երկուսն էլ ուտում են տոլմա:

Մարդիկ վարչապետի ներկայացրած  վիճակագրական թվերի տակ այլ բան են հասկանում․ 

 Гоар Оганян

Այսինքն ձեր  կարծիքով 2500 դրամի համար էդ 1 միլիոնը պիտի այո ասի՞․․․