Թրամփը իմփիչմենտի գործով Կոնգրեսին նամակ կուղարկի

Թրամփը իմփիչմենտի գործով Կոնգրեսին նամակ կուղարկի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսի Սենատ նամակ ուղարկել ինքն իրեն պաշտպանելու համար, որը կներկայացվի իմփիչմենտի գործով լսումների ժամանակ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Ըստ հրապարակման, Թրամփը, գտնվելով Ֆլորիդայում, հետեւում է իր կուսակից հանրապետականների ելույթներին, որոնք հանդես են գալիս ընդդեմ իմփիչմենտի։ Նա այդ կուսակիցներին համարում է իր դաշնակիցները։ Թրամփին հատկապես ոգեւորել է այն, որ իրեն կարծես թե ուզում են արդարացնել իմփիչմենտի գործով։