Կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Հարգելի  հայրենակիցներ.

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր,  օրվա ընթացքում, մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն