Խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը 

Խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը 

Լիբիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել Աբդել Համիդ Դբեյբիի կառավարությանը: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Աբդալլա Բլիկակը։

«Փակ նիստում, որին ներկա է եղել նաեւ խոսնակ Աքիլլա Սալեհը եւ նրա երկու տեղակալները, 113 ներկա պատգամավորներից 89 պատգամավորները անվստահություն են հայտնել Աբդել Համիդ Դբեյբիի Ազգային միասնության կառավարությանը»,- ասել է նա։