Ինչու՞ է Զելենսկին այցելել Սաուդյան Արաբիա

Ինչու՞ է Զելենսկին այցելել Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա։
Այդ մասին նա հայտնել է X-ի իր օգտահաշվում։

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այցելել է Սաուդյան Արաբիա՝ շարունակելու կանոնավոր երկխոսությունը թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ 
Նա խոսել է այցի ընթացքում իր հանդիպումների թեմաների մասին, նշելով, որ քննարկելու է նաև խաղաղության բանաձեւը։ 

Բացի այդ, ըստ Զելենսկու, անդրադարձ կլինի գերիների վերադարձին, տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնման գործընթացում Սաուդյան Արաբիայի մասնակցությանը։

«Այժմ մենք մոտ ենք խաղաղության առաջին գագաթնաժողովի անցկացմանը և հույս ունենք Սաուդյան Արաբիայի շարունակական ակտիվ աջակցության վրա»,- հավելել է Զելենսկին։