Առաջին անգամ հարցաքննված երկրի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը

Առաջին անգամ հարցաքննված երկրի ղեկավարը  Ռոբերտ Քոչարյանն է, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը

ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը գրել է․

«Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:
Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել»: