Արտակարգ պատահար՝ Վանում. բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան

Արտակարգ պատահար՝ Վանում. բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան

Թուրքիայի արևելյան Վան նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ 

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Վան-Հաքքարի մայրուղում բախվել են մարդատար միկրոավտուբուսն ու բեռնատարը։

Վթարի հետևանքով մահացել է 7, իսկ վիրավորվել՝  13 մարդ։ 

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։