Հայկ Մարությանը փաստաթղթերը վերցնում է դռան ետեւից 

Հայկ Մարությանը փաստաթղթերը վերցնում է դռան ետեւից 

Կորոնավիրուսն ու դրա վտանգը շատ բացահայտումներ արեցին այս օրերին եւ դեռ էլի կանենք։ Օրինակ, բացահայտեցին կառավարության եւ տարբեր պաշտոնյաների աշխատունակությունը, հարցերը լուծելու, էքստրեմալ վիճակներում լուծումներ գտնելու կարողությունը, առանձին անձանց դեպքում առհասարակ շատ հետաքրքիր բացահայտումներ արեցին։ Օրինակ, պարզվեց, թե ով որքան է վախենում վարակվելուց եւ ինչքանով է իր վախն ազդում իր լիարզորությունները կատարելու ունակության վրա։

Այս առումով, ամենահետաքրքիր տրանսֆորմացիային ունկնդիր եղանք Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պարագայում, ով վիրուսի հայտնվելուց հետո անհայտ պատճառներով անհետացավ, հետո հայտնվեց ու հանդես եկավ երեւանցիներին ուղղված ուղերձով։

Ավագանու նիստն արեց քաղաքապետարանի նախասրահում, որտեղ ինքը նստած էր հեռվում, իսկ ավագանու անդամներն իրար կողքի։ Իսկ այդ նիստից հետո կրկին անհետացավ։ Նա, կարելի է ասել, միակ պաշտոնյան է, որին կորոնավիրուսը շատ լուրջ վախեցրել է։ Արտակարգ դրության օրերին նա «ընդհատակում էր» եւ միայն օրերս հերթական տեսաուղերձ է հրապարակել, բայց քաղաքապետարանում նրան գրեթե չեն տեսնում։

Ավելին՝ խոսակցություններ կան, որ վիրուսից պաշտպանվելու համար նա արձակուրդ է վերցրել եւ ինքնամեկուսացել։ Մեզ ասացին, որ Մարությանի մոտ կորոնավիրուսային խուճապ է, որը դեռեւս չի կարողանում հաղթահարվել։ Քաղաքապետի պարտականությունները կատարող նախկին դերասանն այս օրերին փակվել է տանը, հեռահար է աշխատում։ Ավեին՝ նաեւ ասում են, որ տան մեջ է մեկուսացել Մարությանը՝ իր աշխատասենյակում։

Մեզ պատմեցին, որ նա պաշտոնական թղթերը, որոնք հրատապ են եւ հնարավոր չէ հետաձգել, վերցնում է դռան ետեւից՝ փոխանցողներին չտեսնելով։ Մեզ հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց․ «Քաղաքապետը ինքնամեկուսացված չէ, աշխատանքի գալիս է: Դա, իհարկե, չի նշանակում, որ աշխատաժամանակի ողջ ընթացքը քաղաքապետն անցկացնում է շենքում»։