Տվյալ դեպքում Հռոմի Պապը ես եմ․ վարչապետ

Տվյալ դեպքում Հռոմի Պապը ես եմ․ վարչապետ

«Մենք ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքը էն ա՝ ժամը ե՞րբ ա լրանում, որ գնանք տուն»,-այսօր կառավարության նիստում ծավալված թեժ բանավեճի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հակադարձում էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի այն դիտարկմանը, թե Գյումրու ԱՏԳ-ի կառուցման կարիքը պետք է տնտեսությունը ձևակերպի, ոչ թե ՊԵԿ-ը։

Հիշեցնենք, Անանյանը 6.2 մլրդ փող էր ուզում այսօր բյուջեից Գյումրու արտաքին տնտեսական գործուենության տարածք կառուցելու համար, ինչին դեմ էր փող տվողը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ինչն էլ վեճի առիթ տվեց։ Վարչապետն էլ դժգոհեց կառավարության աշխատակիցների «թամբալությունից», որոնք ի վիճակի չեն կարիք ձևակերպելու, քանզի նրանց միակ կարիքը հնարավորինս շուտ տուն գնալն է։

«Եվ պետք չի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել․․․ տվյալ դեպքում Հռոմի Պապը ես եմ»,-հայտարարեց վարչապետը, եւ հումոր արեց, որ թուլացնի լարվածությունը։