Նիկոլ Փաշինյանի հասցեին հրապարակային ծաղրական մեկնաբանություններն ընդունելի չեն

Նիկոլ Փաշինյանի հասցեին հրապարակային ծաղրական մեկնաբանություններն ընդունելի չեն

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՆՔ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԳԱՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ, ԱՆԿԱԽ ԱՆՁԵՐԻՑ

Մյունխենում տեղի ունեցած հայտնի հանդիպման հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հրապարակային ծաղրական մեկնաբանություններն ընդունելի չեն:

Անկախ վարչապետի վարած ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված ընդդիմության կամ այլ ուժերի քննադատական վերաբերմունքից, որն օգտակար է ճիշտ ճանապարհը գտնելու համար, հակառակորդ պետության ղեկավարի հետ նման ձևաչափի հանդիպումների ժամանակ պետք է բոլորով կանգնենք մեր երկիրը ներկայացնողի կողքին: Եվ այս միասնականությունը ոչ միայն վարչապետը, այլ նաև հակառակորդ պետությունը պետք է զգա:

Նույնիսկ ինքնապահպանման բնազդի մակարդակում պետք է զգանք, որ այս հարցում մեր պառակտիչ վիճակը նպաստելու է հակառակորդ պետության՝ մեր երկրի վրա հարձակում գործելու որոշման կայացմանը: Չէ, որ պառակտված և միմյանց նկատմամբ ատելությամբ լցված ազգի դեմ պատերազմելն ավելի հեշտ է:

Ի վերջո պետք է սովորենք ինստիտուտների նկատմամբ հարգանք ցուցաբերել, անկախ անձերից: Չե՞ք սիրում վարչապետին, հարգեք վարչապետի ինստիտուտը: Չե՞ք սիրում սահմանադրական դատարանի դատավորներին, հարգեք սահմանադրական դատարանի ինստիտուտը: Նույնը վերաբերում է նախկին նախագահներին, ազատամարտիկներին և այլոց»: