«Դաշնակցականի երդումը սովորական երդում չէ»

«Դաշնակցականի երդումը սովորական երդում չէ»

Դեկտեմբերի  5-7-ը Երևանի «Արամ Մանուկյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի և խորհրդի կողմից գումարված ՀՅԴ երիտասարդական-ուսանողական եռօրյա համահայկական խորհրդաժողովը ավարտեց իր աշխատանքները: Այս առթիվ այսօր` դեկտեմբերի 9-ին, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի գրասենյակի ժողովասրահում մամուլի ասուլիս տեղի ունեցավ, որի ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները զեկուցեցին նշյալ խորհրդաժողովի աշխատանքների, ՀՅԴ Երիտասարդական-ուսանողական միությունների հայեցակարգի և ռազմավարական նպատակների, միությունների համաշխարհային ցանցի և առնչակից աշխատանքների ու ծրագրերի մասին։

ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը նշեց, որ դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերավար և ժողովրդավար, ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում։

«Մեր գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին»,- ասաց Մեսրոպյանը։

Մեսրոպյանի խոսքով՝  Երևանում տեղի ունեցած խորհրդաժողովն իր ընդվզումն է արտահայտել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ.

«Խորհրդաժողովը դատապարտեց դրանք, միություններն էլ առանձին հայտարարություններով դատապարտեցին այդ երևույթները»։

Արշակ Մեսրոպյանը նշեց նաև, որ դաշնակցականի երդումը սովորական երդում չէ։

«Սովորական երդումներից չէ, որ մենք ամեն օր կարող ենք լսել մեր առօրյա կյանքում՝ հորս արև կամ մորս արև արտահայտություններով։ Դաշնակցականի երդումը մի քիչ այլ երդում է, դրա համար էլ ոչ բոլորն են կարողանում լինել դաշնակցական»,-հայտնեց նա։

Մանրամասները` տեսանյութում։