ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների համար հատկացվել է 5,1 միլիարդ ռուբլի

ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների համար հատկացվել է 5,1 միլիարդ ռուբլի

Ռուսաստանի կառավարությունը 5,11 միլիարդ ռուբլի է հատկացրել այն բուժաշխատողների համար, ովքեր պայքարում են կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ։ Այս մասին հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի պաշտոնական կայքը։

Նշենք, որ այս տարվա մարտին, ռուսական կառավարությունը հաստատել էր 10,2 միլիարդ ռուբլու հատկացումը բուժաշխատողներին, ովքեր օգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով հիվանդ եւ ռիսկային խմբերում գտնվող քաղաքացիներին։