ԱՄՆ կառավարությունը դիտարկում է Շիրակից բացի այլ մարզերի կարիքավորներին օգնելու հարցը

ԱՄՆ կառավարությունը դիտարկում է Շիրակից բացի այլ մարզերի կարիքավորներին օգնելու հարցը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսին հայտնել էր, որ դեսպանատունը պարեն է տրամադրելու Շիրակի մարզի անապահով ընտանիքներին և տարեցներին։  «Հրապարակ» -ը դեսպանատնից հետաքրքրվել է, թե ինչ  ընթացքում են աշխատանքները, ովքե՞ր են բաժանում պարենը, արդյո՞ք քանակը  բավարար է, չե՞ն նախատեսում այլ մարզերի անապահովներին ևս օգնություն հատկացնելու հարցը։ Դեսպանատան պատասխանի համաձայն՝ որպեսզի արտակարգ դրության օրերին  Շիրակի մարզի կարիքավոր անձանց 1000 ընտանիքներ և տարեցներ, ստիպված չլինեն տնից դուրս գալու, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը աշխատում է Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։

Պարենային փաթեթների շահառուների որոշման ու բաշխման հարցերով զբաղվում է Մարզպետարանը։ Փաթեթների բաշխումը ակնկալվում է սկսել այս շաբաթվանից։
Նաև ԱՄՆ կառավարությունը դիտարկում է նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պայմաններում Հայաստանին շարունակաբար աջակցելու մի շարք տարբերակեր, այդ թվում՝ այլ մարզերում։