Ռուս զինվորականներին կերակրում են շան մսով. ԶԼՄ-ներ
Ռազնաճակատում գտնվող ռուս զինվորականներին կերակրում են Հյուսիսային Կորեայից մատակարարվող շան մսով պահածոներով։
Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան արտադրում է շան մսի պահածոներ, եւ նման մթերքներն այնտեղ օգտագործվում են որպես սպիտակուցի աղբյուր, հատկապես բանակային չափաբաժինների համար։
Արևմտյան ԶԼՄ-ները պնդում են, որ նման պահածոներ ուղարկվել են հյուսիսկորեացի զինվորականներին, որոնք այժմ Ռուսաստանի Դաշնության հետ միասին կռվում են Ուկրաինայի դեմ։ Ռուս զինվորներին շան միս են «հյուրասիրել», ինչն առաջացրել է նրանցից ոմանց բացասական արձագանքը։
Bild-ի փոխանցմամբ՝ համացանցում այժմ տարածվում է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ռուս զինվորները ուտում Հյուսիսային Կորեայի պահածոները։ Տարաների վրա կորեերեն գրված է՝ «Նուրեյոնգի շան միս»:
«Նուրեյոնգ-ը շների ցեղատեսակ է, որը հայտնի է նաև որպես կորեական դեղին շպից: Կորեացիները նրանց մեծացնում են սննդի համար: Պահածոյացված սննդի մեջ նաև նշված է. «Արտադրանք բացառապես ԿԺԴՀ բանակի համար», հաղորդում է հրատարակությունը։
Ըստ հարավկորեական լրատվամիջոցների՝ ԿԺԴՀ կառավարությունը խրախուսում է շան մսի օգտագործումը, իսկ վերջերս նույնիսկ Փհենյանում ազգային մրցույթ է անցկացրել, որտեղ ռեստորանները շան միս են պատրաստում։
«Երբ Կիմ Չեն Ընը համաձայնեց փողի, տեխնոլոգիայի և նավթի դիմաց Հյուսիսային Կորեայից զորքեր ուղարկել Ռուսաստան, նա դա արեց պայմանով, որ ռուսները նրանց կտրամադրեն անհրաժեշտ սարքավորումներ և պարեն, և որ երկու բանակներն էլ ստիպված կլինեն կիսել չափաբաժինները»,- գրում են պարբերականները:
Կարծիքներ