WhatsApp-ում նոր ֆունկցիա է գործարկվել 

WhatsApp-ում նոր ֆունկցիա է գործարկվել 

WhatsApp հավելվածի բետա-վարկածում նոր ֆունկցիա է գործարկվել։ Այժմ օգտատերերը կարող են ավելի արագ ջնջել իրենց ստատուսները։ Այն օգտակար է այն ժամանակ, երբ ստատուսը ուղարկվել էր սալմամբ, կամ չպլանավորված կերպով։ Օգտատերերը կարող էին նախկինում էլ ստատուսներ ջնջել, սակայն այս ֆունկցիան ավելի արագացնում է այդ պրոցեսը։ Ընդ որում, այն օգտատերերին զգուշացնում են այն բանից հետո, երբ չեղարկվում է ստատուսը։ Ֆունկցիան կոչվում է Undo Status եւ գործարկվել է Android-ի համար նախատեսված 2.21.22.6 վարկածի հետ միասին եւ այժմ անցնում է տեստավորման փուլ։ iOS-օգտատերերի համար այն դեռ անհասանելի է։