Եռաբլուրում ոստիկանության ուժի կիրառմանը լավ չեմ վերաբերվում. Տիգրան Ավինյան

Եռաբլուրում ոստիկանության ուժի կիրառմանը լավ չեմ վերաբերվում. Տիգրան Ավինյան

Ինչպես արդեն հայտնի է, Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երեւանի փոխքաղաքապետ։ 

Նա այժմ ճեպազրույց է ունենում լրագրողների հետ, որտեղ հրաժարվել է խոսել ավագանու առաջիկա ընտրությունների մասին։

Անդրադառնալով Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժին, նա ասել է. «Եռաբլուրում ոստիկանության ուժի կիրառմանը լավ չեմ վերաբերվում, հուսով եմ՝ մեղավորները կպատժվեն»։

Ինչ վերաբերում է դե ֆակտո քաղաքապետ լինելուն, նրան, որ ինքն է քաղաքապետարանում կադրային փոփոխություններ անում քաղաքապետարանում, նշեց, թե մտերիմներին, բարեկամներին պաշտոնների չի նշանակում։