Շվեդիան Թուրքիային է արտահանձնել առաջին ահաբեկչին

Շվեդիան Թուրքիային է արտահանձնել առաջին ահաբեկչին

Շվեդիան Թուրքիային է արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) անդամակցելու համար դատապարտված առաջին անձին։

Այսպիսով, սկանդինավյան այդ երկիրը կոնկրետ քայլ է կատարել Թուրքիայի հետ ստորագրված ՆԱՏՕ-ին անդամակցության հուշագրի իրականացման ուղղությամբ, որը նախատեսում է ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անձանց արտահանձնում, շաբաթ օրը հաղորդել է NTV-ն։
Թուրքիայում 6 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Մահմութ Թաթը 2015 թվականին ապաստան է խնդրել Շվեդիայից, սակայն մերժում է ստացել։

Որոշ ժամանակ առաջ նրան բերման է ենթարկել շվեդական ոստիկանությունը։ Ուրբաթ երեկոյան Թաթին տեղափոխել են Ստամբուլ, որտեղից նրան ուղարկել են քննչական մեկուսարան՝ պատժի կատարման հետ կապված ընթացակարգերի համար։