Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Արվեստի որևէ գործ նկարագրելիս, քննելիս, վերլուծելիս, դրա մասին կարծիք հայտնելիս անհրաժեշտ է հասկանալի, արվեստին վայել խոսք։ Լեզվի կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ մայրենի լեզվով ասած խոսքը ներկայանալի է և մատչելի, երբ զերծ է օտարաբանություններից, այսինքն՝ այն բառերից, որոնց հայերեն համարժեքները կան։  

Լեզվի կոմիտեն առանձնացրել և ներկայացնում է արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները (21-րդ թողարկում), որոնք օգտակար կլինեն հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։

  1. ակվարել – 1. ջրաներկ, 2․ ջրանկար
  2. բյուստ – կիսանդրի 
  3. դոկումենտալ – վավերագրական 
  4. դուետ – 1․ զուգերգ, 2․ զուգանվագ, 3. զուգապար 
  5. էկզեմպլյար – նմուշ 
  6. էսքիզ – 1. ուրվանկար, 2. ուրվագիծ, 3. ճեպանկար 
  7. էքսպոնատ – ցուցանմուշ 
  8. կուլիս – հետնաբեմ
  9. կուլմինացիա – բարձրակետ, գագաթնակետ
  10. կվարտետ – քառյակ 
  11. կրեատիվ – ստեղծագործ, ստեղծարար
  12. մարիոնետ – խամաճիկ, խաղատիկնիկ
  13. միմիկա – դիմախաղ 
  14. մոլբերտ – նկարակալ 
  15. մոնոլոգ – մենախոսություն 
  16. նոմինացիա – անվանակարգ
  17. շեդևր – գլուխգործոց 
  18. պալիտրա – ներկապնակ, գունապնակ 
  19. պեյզաժ – բնանկար, բնապատկեր
  20. պորտրետ – դիմանկար 
  21. ռեժիսոր – բեմադրիչ 
  22. ռեպերտուար – 1. խաղացանկ, 2. երգացանկ, 3. երաժշտացանկ
  23. ռեստավրացիա – վերականգնում 
  24. ռետրոսպեկտիվ – հետահայաց 
  25. սոլիստ – մենակատար 
  26. սուֆլյոր - հուշարար
  27. վիտրաժ – ապակենկար 
  28. օրկեստր – նվագախումբ, երաժշտախումբ
  29. օրնամենտ – 1․ զարդանախշ, զարդապատկեր, 2․ երժշ․ ձայնադրվագ
  30. ֆրեսկա – որմնանկար