Դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Փանոս ջան

Դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Փանոս ջան

2020 թվականին Նիկոլ Փաշինյանը Կապանում մամուլի ասուլիսին ասաց․ 

«Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, որոնք ես կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու վրա»։
Մարդիկ հինգ տարի  անհամբեր սպասում են, թե ոնց է Նիկոլը Սերժ Սարգսյանի գրպաններից միլիարդները հանելու ու իրենց բաժանելու, բանից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի դարդ ու ցավը ոչ թե Սերժի միլիարդներն են, այլ որ հինգ տարի հետո հայտարարագիր ներկայացնի ու ասի՝ ոնց կոստյումս դատարկ եղել է, այդպես էլ դատարկ է մնացել։

Հայտարարագրից հետո սոցիալական ցանցերը սարկազմի ենթարկեցին նրա հայտարարագիրը, անսպառ հումոր էր թևածում նրա դատարկ գրպանի մասին։ Սարկազմն էլ, հումորն էլ տեղին էր։ Որովհետև Նիկոլին Փանոսի նման չէին  ուղարկել ծառ կտրելու, փայտ բերելու․ «Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ: Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը»:

Նիկոլի հայտարարագրից հետ ընդամենը մնում էր, որ ժամ ու պատարագ անեին, Աննան էլ լաց լիներ ու ասեր՝ դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Փանոս ջան։