Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը. ՄԻՊ

Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:

Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:

Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»: