Մակրոնի վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել 

Մակրոնի վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել 

Le Figaro-ն գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նոր հակառեկորդ է գրանցել։ Նվազելով երեք տոկոսային կետով, այն կազմել է 22 տոկոս։ Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի գործող նախագահի վարկանիշն աստիճանաբար մոտենում է պատմական նվազագույնի շեմին՝ 21 տոկոսին։

Այդքան է Մակրոնի վարկանիշը եղել «դեղին ժիլետների» ճգնաժամի ժամանակ։ Միաժամանակ  Le Figaro-ն նշում է, որ իր ընտրողների շրջանում Մակրոնի վստահության մակարդակը դեռ 81 տոկոս է։