Աստղագուշակ հուլիսի 20-ի համար

ԽՈՅ
Եթե վաղուց էիք հետաձգում մտերիմների հետ կարևոր հարցերի քննարկումը, ապա այսօր նման զրույցի համար հարմար պահ է: Կհաջողվի գտնել անհրաժեշտ բառերը, նրբանկատ մնալ ու միաժամանակ ճիշտ հասցնել դիմացինին ձեր մտքերը: Ձեր գաղափարները կհասկացվեն ընտանիքի անդամների կողմից: Հավանական է նոր ծրագրեր հայտնվեն, որոնք բոլորի համար հետաքրքիր կլինեն:
Դուք հակված կլինեք վատնող լինելու, ուստի ֆինանսներին ուշադիր է պետք հետևել: Եթե ինչ-որ խոշոր բան գնելու անհրաժեշտություն կա, միայնակ որոշում մի ընդունեք, խորհրդակցեք վստահելի մարդու հետ:
ՑՈՒԼ
Ժամանակ մի կորցրեք: Օրվա առաջին կեսը ամենահաջողն է լինելու: Պայմանները ձեր օգտին կդասավորվեն, պիտանի մտքեր կտան: Շատ Ցուլեր կկարողանան գլուխ հանել բարդ գործերից, որոնք ժամանակին հետաձգել էին և ոչ մի կերպ չէին կարողանում ավարտել: Մեծ է համախոհներ գտնելու, նրանց ընդհանուր գործի հաջողությամբ հետաքրքրելու հավանականությունը:
Ավելի ուշ ձեզ խանգարելու է խառնաշփոթը: Հուզումները անխուսափելի են, քանի որ ձեր ծրագրերը պիտի ոտքի վրա փոխեք: Աշխատեք հանգստություն պահպանել ու հետևել առաջնահերթություններին: Այդպես ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի ու կհասցնեք անել մտածածը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրվա առաջին կեսին սպասեք լավ լուրերի: Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու ձեռքբերումների համար էներգիա կհաղորդեն: Կհաջողվի զբաղվել մի բանով, ինչը վաղուց է ձեզ հետաքրքրել: Նույնիսկ նոր առաջադրանքները ձեր ուժերի սահմաններում կլինեն, դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք ու արագ հաջողության կհասնեք: Ձեռք բերած գիտելիքները անպայման շուտով պետք կգան:
Որոշ Երկվորյակներ օրվա երկրորդ կեսին կուզենան շեղվել, թուլանալ ու հանգստանալ: Երեկոյի համար պատասխանատու գործեր մի ծրագրեք: Լավ կլինի հանդիպեք ընկերներին կամ մտերմիկ զրույց ունենաք սիրելիի հետ: Դուք հասկացողության կհանդիպեք, աջակցություն կստանաք:
ԽԵՑԳԵՏԻՆ
Ոգևորվածությունը, համառությունն ու վճռականությունը թույլ կտան գլուխ հանել ամենաբարդ առաջադրանքներից: Ուստի այսօր հաջող օր է լինելու համարձակ ծրագրերը կյանքի կոչելու համար: Հնարավոր խոչընդոտները ձեզ չեն կանգնեցի, դուք կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե ստիպված լինեք մի քանի անգամ նորից ամեն ինչ սկսել: Վիճելի իրավիճակներում լսեք ինտուիցիային, որը կօգնի մի շարք հարցեր լուծել:
Դուք կկարողանաք գլուխ հանել հին խնդիրներից, որոնք անհանգստացնում էին ձեր բոլոր հարազատներին: Երեկոն լավը կլինի անկեղծ զրույցների համար: Կարող եք քննարկել վիճելի թեմաները, տարաձայնություններ չեն առաջանա, հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք:
ԱՌՅՈՒԾ
Հրաշալի օր է հարազատների հետ ոչ միանշանակ հարցերը քննարկելու համար: Կհաջողվի կարգավորել հին կոնֆլիկտները, փոխհասկացողության հասնել ու գործողությունների ընդհանուր ծրագիր կազմել, որը բոլորին դուր կգա: Հավանական է իրադարձությունների հաջող ընթացք, որը իր դերը կխաղա տարաձայնությունների ավարտի մեջ: Որոշ Առյուծներ կկարողանան անսպասելի տեղից աջակցություն ստանալ:
Շատ կարևոր կլինի հանգստին ժամանակ հատկացնելը: Վատ չի լինի փոխեք պայմանները, կարճատև ուղևորության մեկնեք կամ նոր վայրում զբոսնեք: Ռոմանտիկ ժամադրությունը վառ տպավորություններ կպարգևի:
ԿՈՒՅՍ
Պայմանները ձեր օգտին են դասավորվելու, ընդ որում՝ դրա համար ոչ մի ջանք չեք գործադրելու: Դուք հեշտությամբ ու արագ կանեք ծրագրած բոլոր գործերը: Հարմար օր է հին ու անպիտան իրերից ազատվելու, կարգուկանոն հաստատելու համար: Որոշ Կույսեր պիտի զբաղվեն մի բանով, ինչի համար ժամանակ չէին գտնում. այսօր այդ խնդիրը ձեզ համար լուծելի կլինի:
Հավանական է լավ նորություններ ստանաք: Դա կարող է լինել ձեզ համար կարևոր մարդկանցից ստացված ինֆորմացիան, որոնց հետ վաղուց չեք շփվել: Չեն բացառվում շահավետ առաջարկները, որոնք ձեզ կհետաքրքրեն: Եթե ընդունեք դրանք, հաստատ չեք զղջա:
ԿՇԵՌՔ
Աշխատեք մանրուքներին ուշադրություն չդարձնել ու ամեն ինչ սրտին մոտ չընդունել: Հակառակ դեպքում սովորականից շատ եք հուզվելու: Հավանական են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ: Որոշ ծանոթություններ ձեզ վրա վառ տպավորություն կթողնեն: Շատ Կշեռքներ կուզենան արմատապես փոխել իրենց ծրագրերը: Բայց չարժե շտապողական որոշումներ ընդունել, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:
Միապաղաղ գործերը հեշտությամբ կարվեն, իսկ ահա նոր առաջադրանքները լուծելիս դժվարությունների կհանդիպեք: Վատ մի զգացեք օգնության հարցով դիմել մտերիմներին. նրանք հաճույքով ընդառաջ կգան:
ԿԱՐԻՃ
Մի շարք մանր-մունր առաջադրանքներ հենց առավոտվանից ձեր ուշադրությունն են պահանջելու: Դրանց պատճառով դժվար կլինի գլխավորի վրա կենտրոնանալը: Բայց մի վշտացեք, դուք ծրագրած ամեն ինչից գլուխ կհանեք, ոչ մի բան ձեր ուշադրությունից չի վրիպի, պարզապես պիտի մի քիչ ավելի շատ ժամանակ ծախսեք: Հարմար պահ է հին ընկերների կամ ավագ հարազատների հետ խորհրդակցելու համար: Զրույցը ձեզ պիտանի մտքեր կտա:
Օրվա երկրորդ կեսին կկարողանաք ժամանակ հատկացնել ձեզ վաղուց հետաքրքրող զբաղմունքներին: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Նոր ծանոթություններն էլ հաջող կլինեն:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Ձեզ մոտ լավ կստացվի ուրիշներին ոգեշնչելն ու ոգևորելը: Հարմար պահ է պիտանի ծանոթություններ հաստատելու, եղած կապերն ամրապնդելու և ավարտված հարաբերությունները վերականգնելու համար: Հաջող օր է մտերիմների հետ կարևոր զրույցի համար, դուք կկարողանաք թյուրըմբռնմանը վերջ տալ ու կանգնեցնել հասունացող կոնֆլիկտը:
Որոշ Աղեղնավոր կուզենան փայլել իրենց տաղանդներով, և նրանք անպայման կստանան այդ հնարավորությունը: Առօրյա կենցաղային գործերին էլ պիտի ժամանակ հատկացնեք: Մի ձգտեք ամեն ինչ իդեալական անել, բայց գործերը հետաձգել էլ չարժե:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Դուք կկարողանաք գլուխ հանել վաղուց անհանգստացնող խնդիրներից: Հեշտ կլինի խճճված իրավիճակներից ելք գտնելը: Ուշադիր դիտեք ձեր շուրջը, և ձեր դիտումները օգտակար կլինեն, կարևոր մտքեր կտան: Դուք ճիշտ եզրահանգումներ կանեք ու ճիշտ որոշումներ կընդունեք:
Երեկոն հրաշալի կլինի շփումների համար, կարող եք շփվել նույնիսկ նոր ծանոթների հետ: Դուք հմայիչ կլինեք, ինչն էլ կօգնի շահել շրջապատողների համակրանքն ու լավ տպավորություն թողնել:
ՋՐՀՈՍ
Համբերությամբ զինվեք, և բոլոր հարցերը կկարողանաք առաջին փորձից լուծել: Դուք կանեք ծրագրածն ու նախատեսածից շատ ժամանակ չեք ծախսի: Փոխարենը ձեզ մոտ լավ կստացվի ուրիշներին օգնելը: Դուք հեշտությամբ կթափանցեք խնդիրների խորքը, կկարողանաք պիտանի խորհուրդ տալ կամ մյուսներից արագ գլուխ կհանեք բարդ իրավիճակից:
Սիրելիից հաճելի անակնկալ է սպասվում: Մտերիմ ընկերները նույնպես կուրախացնեն, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն կամ կնվիրեն մի իր, որի մասին վաղուց էիք երազում: Երեկոյան հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք. արժե օգտվել դրանից:
ՁԿՆԵՐ
Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Շատ բան պիտի անեք, և ոչ բոլոր զբաղմունքներն են հաճելի լինելու: Չարժե ժամանակ ծախսել մտորումների վրա, առաջադրանքներին հնարավորինս շուտ անցեք: Ընթացքում կհայտնաբերեք, որ նույնիսկ այն, ինչ բարդ էր թվում, ձեր ուժերի սահմաններում է:
Երեկոյան ժամանակ հատկացրեք հանգստին: Արժե հյուր կանչել մտերիմ ընկերներին և ոչ մեծ տոն կազմակերպել. այն հրաշալի կանցնի, կբարձրացնի բոլորի տրամադրությունը: Հավանական է հարազատներից լավ նորություններ ստանաք: Ընտանիքում մթնոլորտը խաղաղ և ուրախ կլինի:
Կարծիքներ