Թրամփը հրամանագիր է ստորագրել ընդդեմ TikTok-ի գործողություններ ձեռնարկելու մասին

Թրամփը հրամանագիր է ստորագրել ընդդեմ TikTok-ի գործողություններ ձեռնարկելու մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով արգելվում է ամերիկյան բիզնեսին որեւէ գործարկք կատարել TikTok ընկերության սեփականատեր ByteDance ընկերության եւ վերջինիս դուստր ընկերությունների հետ» Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն էր տվել այս սոցկայքի արգելմանը պետական հաստատություններում։ Արգելքը ուժի մեջ է մտնում հրապարակումից 45 օր անց, այսինքն՝ սեպտեմբերի վերջին։ Միացյալ Նահանգներում վստահ են, որ TikTok-ը զբաղված է տվյալների հավաքագրմամբ եւ թույլ է տալիս Չինաստանին հետեւել ամերիկացի պետական ծառայողներին սոցկայքի միջոցով։