Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1709-ով

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1709-ով

Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 1709 նոր դեպք։ Քսան պացիենտ էլ մահացել է։ Այս մասին հայտնում է Stopcov.ge-ն։

Մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 2075 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35 567-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 16 904 է։ Մահացածների ընդհանուր թիվը 273 է։ Կարանտինային ռեժիմում գտնվում է 3507 մարդ։ 4022 մարդ ստանում է ստացիոնար բուժում, կովիդ-հուրանոցներում տեղավորված է 2344 մարդ։