Ադրբեջանական մամուլը ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի, նրա ընկերների և մյուս հայ քաջորդիների մասին

Ադրբեջանական մամուլը  ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի, նրա ընկերների և մյուս հայ քաջորդիների մասին

Դերասանուհի Արսինե Նավասարդյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Խնդրում եմ տարածել
Իմ անունն է Արսինե Նավասարդյան։ Ես Հայաստանում հայտնի դերասանուհի և նկարչուհի եմ։ Ես հայտարարում եմ  ի լուր ամբողջ աշխարհի,  որ նկարում իմ տղան է(ձախից) իր ընկերոջ հետ։  Մենք հայ ենք՝ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիներ։ Մենք  մեր ընտանիքով միշտ եղել ենք հայ և միշտ կմնանք հայ։ Ուզում եմ հայտարարել,  որ ադրբեջանական մամուլը  ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա  իմ տղայի,  նրա ընկերների և մյուս հայ քաջորդիների մասին կեղտոտ ձևով ստելով՝ իբր թե նրանք արտասահմանյան վարձկաններ են։
Խնդրում եմ տարածել այս ինֆորմացիան»։