Պուտինին հարցրեք․ Իտալիայի վարչապետը բղավել է պատգամավորների վրա

Պուտինին հարցրեք․ Իտալիայի վարչապետը բղավել է պատգամավորների վրա

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին բղավել է պատգամավորների վրա՝ բացատրելով, թե ինչու է պետք շարունակել աջակցել Ուկրաինային։

Խորհրդարանում պատգամավորներից մեկը կոչ է արել Մելոնիին դադարեցնել Ուկրաինային աջակցելը, որին ի պատասխան, կառավարության ղեկավարն ասել է․ «Գուցե, պատգամավոր, դուք դա ասե՞ք Պուտինին»:

Այնուհետև, նա նշել է, որ զարմացած է խորհրդարանականների նման խնդրանքից և հարցրել նրանց՝ արդյո՞ք դա դավաճանություն է իրենց դիրքորոշման նկատմամբ։

«Որովհետև դա նշանակում է, որ մենք հավանություն ենք տալիս Ուկրաինա ներխուժմանը։ Որովհետև եթե կանգ առնենք, ուրեմն համաձայնվում ենք, եկեք իրերն իրերը կոչենք իրենց անուններով»,- իր ելույթն այդպես է սկսել Մելոնին։
Վարչապետը հավելել է, որ «նա այնքան էլ երեսպաշտ չէ, որ «ներխուժում» բառը շփոթի «խաղաղություն» բառի հետ.
«Սա չի նշանակում չաշխատել խաղաղության ծրագրի կամ հակամարտությունների կարգավորման վրա: Բայց ի՞նչ եք կարծում, ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս պատերազմը: Ի՞նչ եք կարծում, ինչ-որ մեկին դա դո՞ւր է գալիս: Ո՛չ։ Բայց իրավիճակը մի քիչ ավելի բարդ է, քան ասում է քարոզչությունը։

Ի՞նչ եք կարծում, պե՞տք է Մոսկվային տալ այն տարածքները, որոնք նա օկուպացրել է և որտեղ «հանրաքվեներ» է անցկացրել։ Թե՞ ոչ։ Դա այն է, ինչ ես կցանկանայի լսել, եթե մենք խոսում ենք խաղաղության մասին: 
Հակառակ դեպքում դուք քարոզչություն եք անում ինքնիշխան ազգի, ազատ ժողովրդի, միջազգային իրավունքի գնով։ Եվ դա անպատասխանատու է»: բարձր տոնով ելույթն ավարտել է վարչապետը։