Աթամբաեւին հանձնվել հորդորած ուժայինին ազատել են աշխատանքից 

Աթամբաեւին հանձնվել հորդորած ուժայինին ազատել են աշխատանքից 

Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլղազիեւը աշխատանքից ազատել է այդ երկրի ՆԳ նախարարի տեղակալ Կուրսան Ասանովին։ Վերջինս այն ուժային ծառայողն էր, ով համոզել էր Ահլմասբեկ Աթամբաեւին հանձնվել՝ Ղրղզստանում նախկին նախագահ Ահլմասբեկ Աթամբաեւի շուրջ  տեղի ունեցած  հայտնի դեպքերի ընթացքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ղրղզական ՆԳ նախարարության տարածած հայտարարությունը։ Ըստ հայտարարության, նման որոշում կայացվել է ծառայողական քննության արդյունքում, հաշվի առնելով որ վերջինիս հանդեպ ղեկավարությունը կորցրել է վստահությունը։