«Դե, սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաներն արդեն նկարահանված են. տեսանյութ

 «Դե, սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաներն արդեն նկարահանված են. տեսանյութ

«Comic Con Russia & 2021» առցանց միջոցառման շրջանակներում «Սոյուզմուլտֆիլմը» ցուցադրել է խորհրդային հայտնի մուլտիպլիկացիոն «Դե, սպասիր» ֆիլմի վերաթողարկման առաջին թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակել են նաև «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի YouTube-ալիքում։Նապաստակին կրկնօրինակում է Դմիտրի Խրուստալևը, գայլին` Գարիկ Խարլամովը: Մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի դեկտեմբերին։ Թրեյլերում հայտնվել են նաև մի քանի նոր կերպարներ` Շու ոզնին, փորսուղ Թիմը…

«Ստեղծելով «Դե, սպասիր»-ի հերոսների կերպարները 3D ձևաչափով, փորձել ենք գտնել այնպիսի կերպարներ, որոնք ժամանակակից երեխաներին հարազատ կլինեն և վստահություն կառաջացնեն նրանց ծնողների մոտ»,–պարզաբանել են նախաձեռնության հեղինակները։