Ռուս լրագրողների սև օրը. զոհերից բացի ևս մեկ թղթակից վիրավորվել է

«Զվեզդա» հեռուստաալիքի թղթակից Նիկիտա Գոլդինը ծանր վիրավորում է ստացել Լուգանսկում Ուկրաինայի զինված ուժերի երեկվա հարվածի հետևանքով:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Գոլդինը զոհված գործընկերների՝ օպերատոր Անդրեյ Պանովի և վարորդ Ալեքսանդր Սիրկելիի հետ է եղել, երբ Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել HIMARS հրթիռներով:
Հայտնի է, որ նրանց հետ մեքենայում եղել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակ, ով նույնպես մահացել է:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ արձագանք է ակնկալում այս միջադեպի հարցով ԵԱՀԿ-ից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից:
ՄԱԿ-ում ևս հայտարարել են, որ լրագրողների սպանությունները պետք է հետաքննվեն:
Նախօրեին հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը երկու HIMARS հրթիռներով թիրախավորել են լրագրողներին տեղափոխող քաղաքացիական մեքենան:
Կարծիքներ