Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք

Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 1-3-ին սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք, հատկապես երեկոյան և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի ևս 2-4 աստիճանով»։