Ծառայում եմ մայրաքաղաք Երեւանին, իսկ Հայրենիքն ինձ համար սկսում է Գյումրիից․ Տիգրան Վիրաբյան

Ծառայում եմ մայրաքաղաք Երեւանին, իսկ Հայրենիքն ինձ համար սկսում է Գյումրիից․ Տիգրան Վիրաբյան

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին ամիսներին մամուլը հասցրեց ինձ նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնում, հիմա էլ «նշանակում է» Գյումրու քաղաքապետի պաշտոնում։ 

Հիշեցնում եմ սիրելի լրագրող գործընկերներիս՝
անցած տարվա հոկտեմբերից ի վեր ամբողջ ուժով լծված եմ Երեւանի քաղաքապետի տեղակալի պատվաբեր ու պատասխանատու պաշտոնից բխող աշխատանքին։ Ծառայում եմ մայրաքաղաք Երեւանին, իսկ Հայրենիքն ինձ համար սկսում է Գյումրիից»։

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատրաստվում է առաջադրվել հաջորդ տարի կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին որպես իշխանության թեկնածու