Փորձել է մտնել Կրեմլ՝ հայտարարելով, որ Պուտինի կինն է

Փորձել է մտնել Կրեմլ՝ հայտարարելով, որ Պուտինի կինն է

Ուկրաինայից ժամանած կինը փորձել է մտնել Կրեմլ ու հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ՝ հայտարարելով, որ նրա կինն է։ Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը, մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 17,00-ին, նոյեմբերի 20-ին։

Ըստ ականատեսների, Կարմիր հրապարակի այցելուները նկատել են, որ կինն իրեն չափազանց տարօրինակ է պահում։ Նա սկսել է գոռգոռալ, որ Պուտինի կինն է, ու պահանջել է հանդիպում նրա հետ։ Նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ պարզվել է, որ կնոջ անունը Նատալյա է, 38 տարեկան, Ուկրաինայից է։ Կնոջն ուղեգրել են Ալեքսեեւի անվան հոգեկան առողջության կենտրոն, քանի որ կասկածներ են եղել, որ նա տառապում է շիզոֆրենիայով։