Թրա՞մփ, թե՞ Հարիս. ԵՄ-ն պատրաստ է ցանկացած արդյունքի

Թրա՞մփ, թե՞ Հարիս. ԵՄ-ն պատրաստ է ցանկացած արդյունքի

Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերն ասել է, որ ԵՀ-ն ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին նախապատվություն չի տալիս և պատրաստ է քվեարկության ցանկացած արդյունքի։ 

Ըստ Մամերի՝ Եվրամիության բարձրագույն գործադիր մարմնի խնդիրների մեջ չկա որևէ թեկնածուի աջակցություն ընտրություններում ո՛չ Եվրամիությունում, ո՛չ այլ երկրներում։

«Մեր դերն է պատրաստ լինել այս ընտրությունների ցանկացած արդյունքի», - ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Բրյուսելում կայացած ճեպազրույցում: