«Հիտլերը նույնն արեց»․ Սոցցանցերում քննարկում են Զելենսկու որոշումը

Սոցցանցի օգտատերերին վրդովվեցրել է Կիեւի իշխանությունների որոշումը՝ ռուս գրականության ոչնչացման եւ հուշարձանների քանդման վերաբերյալ: Ամերիկյան ABC News հեռուստաալիքը, իր YouTtube- յան ալիքում հրապարակել է մի տեսանյութ, որը անդրադառնում է «ռուսաց լեզվի եւ մշակույթի մերժմանը»: Հրապարակված կադրերում Կիեւի ծայրամասում գործող տպագրության գործարան է, որտեղ համատարած ոչնչացնում են ռուս գրականության ստեղծագործությունները, որոնց մեջ՝ Պուշկինի, Չեխովի եւ այլ դասականների գրքեր: Դրանից հետո ցուցադրվել են նաեւ կադրեր, որոնք ուղեկցվում են հուշարձանների քանդմամբ:
Սոցցանցի օգտատերերին վրդովվեցրել են հրապարակված կադրերը․ «Սա անում են նացիստները», «Հսկայական գրականության այսօրինակ ոչնչացումը պարզապես բարբարոսություն է», «Հիտլերը նույնն արեց»,- գրել են օգտատերերը։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին ռուսերեն լեզվով 20 միլիոն գրքերի ոչնչացման մասին: Դեռ 2015-ին Ուկրաինայում սկսվեց սովետական պատմության հետ կապված հուշարձանների ապամոնտաժումը, իսկ վերջին տարում էլ Կիեւը սկսեց պայքարը ոչ միայն սովետական պատմության, այլեւ Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի հետ։
Կարծիքներ